ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԸ


Թռչունների /Արենի-1 / քարանձավ

Գտնվում Է Արփա գետի վտակ Գնիշիկի գետաբերանի հատվածում` Արփայի հունից մոտ 30մ բարձրության վրա: Մուտքը մասամբ ծածկված է խոշոր քարաբեկորներով: Քարանձավն իրենից ներկայացնում է մի քանի խոռոչների համալիր, որոնց գումարային երկարությունը կազմում է մոտ 250մ:

Learn more »

Մագելի քարանձավ

(English) The cave is located at the bottom of the eastern cliff of Gnishik gorge. It has 5 entrances, at the slope of the cliff - 20-40 m above river Gnishik. The entrances are of various shapes and sizes: the smallest has a round shape with approximately 1m diameter, and the biggest has a shape of a triangle, with 18m in height and 10m as the base.

Learn more »

Նորավանք

Միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական և մշակութային կենտրոններից մեկն է. այն գտնըվում է Արփա գետի վտակ՝ Գնիշիկի կիրճում, Արենի գյուղից 8 կմ հեռավորության վրա: Հայ եկեղեցին ունեցել է մեկ մետրոպոլիտություն` Սյունյաց մետրոպոլիտությունը: 13-15-րդ դարերում Նորավանքը Սյունյաց մետրոպոլիտության նստավայրն էր: Քանզի Հայոց կաթողիկոսն այդ ընթացքում գտնվում էր Կիլիկյան Հայաստանում, Սյունյաց մետրոպոլիտի իրավասությունները երբեմն տարածվում էին ողջ Հայաստանի […]

Learn more »

Եղեգիս

Եղեգիսը Վայոց ձորի նշանավոր բնակավայրերից մեկն է հանդիսացել: Այն գտնվում էր ներկայիս Եղեգիս գյուղի տեղում և նրա շրջակայքում` ձգվելով Եղեգիս գետի աջակողմյան հովտով մոտ 4 կմ երկարությամբ: Մինչև օրս էլ այդ ավերակներում զանազանվում են փողոցների, պատերի և շինությունների մնացորդները:

Learn more »

Ս. Աստվածածին (Զորաց) եկեղեցի

Կառուցել է Սյունյաց Ստեփանոս Տարսայիճ եպիսկոպոսը 14-րդ դարի 20-ական թվականներին: Եկեղեցին ունի հայկական ճարտարապետության մեջ եզակի հորինվածք. բաղկացած է միայն խորանից և նրանից աջ ու ձախ տեղավորված երկու ավանդատներից:

Learn more »

Սմբատաբերդ

Ամրոցի ավերակները գտնվում են Վարդենիսի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լեռնաբազուկներից մեկի գագաթային մասում` ծովի մակերևույթից մոտ 2000 մ բարձրության վրա: Բարձրաբերձ այդ լեռնաբազուկը հարավ-արևելքում եզերված է Եղեգիս գետի կիրճով, հյուսիս-արևմուտքում` Արտաբույնք գետի ձորով, և այս մասերում բերդը պաշտպանված է զառիթափ ու դժվարամատչելի լանջերով, իսկ հյուսիս-արևելքում աստիճանաբար ձուլվում է տեղանքին: 

Learn more »

Հրեական գերեզմանատուն

Գտնվում է Եղեգիս գետի ձախ ափին: Այստեղ ամփոփված են մոտ 70 տապանաքարեր, որոնցից մի քանիսն ունեն եբրայերեն և արամեերեն արձանագրություններ: Դրանք բոլորն էլ փորագրված են օրորոցաձև տապանաքարերի վրա: Արձանագրություններն ունեն հիշատակագրային բովանդակություն, որոնք ընդգրկում են 1266-1337 թվականները: Մեծ թվով տապանաքարեր ավելի հին են և արձանագրություններ չունեն: Պեղումների ժամանակ գտնվել են դրամներ և այլ իրեր, որոնք […]

Learn more »

Մուրադսարի ժայռապատկերներ

Վարդենիսի լեռների հարավային լանջերի արեվելյան մասում տեղադրված բարձրլեռնային պլատոն ջրբաժան է հանդիսանում Եղեգիս և Արփա գետերի միջև: Այն իրենից ներկայացնում է Սեմասար /3484 մ/, Ճաղատսար /3333 մ/ և Մուրադսար /3214 մ/ լեռներից ստորին և միջին չորրորդական ժամանակում արտավիժած լավային հոսքերի ընդարձակ ծածկոց: Պլատոյի մակերեսը ծածկված է քարացրոններով /քարակառկառներ/, որոնք առաջացնում են դժվարանցանելի քարե ծովեր: Հաճախ […]

Learn more »

Գնդեվանք

Գնդեվանքը միջնադարյան հայկական եկեղեցական համալիր է, որը գտնվում է Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղից դեպի արևմուտք, Արփա գետի ձախ ափին: Եկեղեցական համալիրը կառուցվել է 931-938 թթ-ին, Սյունյաց իշխանաց իշխան Սմբատի կնոջ՝ Սոփի (Սոփիա) իշխանուհու աջակցությամբ:

Learn more »

Գլաձոր-Հերմոնավանք

Գլաձորի համալսարան Վայոց Ձորում 1280-1340 թթ. գործել է Գլաձորի համալսարանը: Այն հիմնադրվել է Պռոշյանների օրոք: Համալսարանն իր բնույթով և առարկայական հիմնական ցուցանիշներով լիովին համապատասխանել է ժամանակի եվրոպական համալսարաններին: 14-15 դդ. այստեղ են գործել նաև Հերմոնի, Բոլորաբերդի, Հերհերի, Եղեգիսի, Վերին Նորավանքի, Ցախացքարի, 17-րդ դարում՝ Շատին վանքի դպրոցը և այլն:

Learn more »

Ցախաց Քար

Գտնվում է Եղեգիս գյուղից 2 կմ հյուսիս, Վարդենիսի լեռնաշղթայի հարավային լեռնալանջին, ծովի մակարդակից 2080 մ բարձրության վրա: Վանական համալիրը բաղկացած է իրարից մոտ 200 մ հեռավորության վրա գտնվող երկու խումբ կառույցներից` արևելյան և արևմտյան։ Արևելյան խումբը բաղկացած է երկու՝ Ս. Կարապետ և Ս. Նշան եկեղեցիներից, որոնք կառուցվել են միևնույն՝ 1041 թվականին:

Learn more »

Շատին վանք

Գտնվում է Շատին գյուղից 4 կմ արևելք, Թեքսարի լեռների հարավային լանջին: Շատին վանքը կառուցված է 10-14 դդ.:

Learn more »

Արատեսի վանք

Գտնվում է Արատես գյուղում: Գյուղի և վանքի մասին պատմական տեղեկությունները հասնում են 9-րդ դար, բայց դրանք գոյություն են ունեցել դեռ 7-րդ դարում: Տարսաիճ իշխանը Արատես գյուղը և վանքը նվիրել է Ամաղու Նորավանքին, որպես ամառանոց նրա բարձրաստիճան հոգևորականության համար:

Learn more »

Սելիմի քարավանատուն

Սուլեմա քարավանատունը գտնվում է Աղնջաձոր գյուղից դեպի հյուսիս` լեռնանցքի հարավային կողին: Ըստ հուշարձանի արձանագրությունների` կառուցվել է Չեսար Օրբելյանի իշխանության օրոք` 1332 թվականին: Ըստ հնագիտական ուսումնասիրությունների` այն ունեցել է կառուցման երկու շրջան: Առաջին շրջանում` 13-րդ դարում, կառուցվել է քարավանատան հիմնական մասը կամ գլխավոր սրահը, իսկ երկրորդ շրջանում` 1332 թվականին, կառուցվել են մյուս երկու փոքր սրահները:

Learn more »

Martiros “cave” church — hewn in stone

Martiros “cave” church is located 2km south-east from Martiros village. It is completely carved from easily hewn lime-mixed sandstone mountain called Nzar and it presents itself as a complex network of cave structures. According to inscriptions preserved on the walls, the complex was built in 1286 with the efforts of Archimandrite Matheos. Interestingly, during the […]

Learn more »

Ջերմուկ

Համաշխարհային հռչակ վայելող, անկրկնելի հրաշք բնություն ունեցող առողջարանային այս քաղաքը, որը ծովի մակարդակից 2070մ միջին բարձրություն ունի, առավել ամբողջական է դարձնում Վայոց ձորի տուրիստական համայնապատկերը: Ջերմուկը իր հանգստյան հնարավորություններով ունի բոլոր նախադրյալները շուրջտարին սպասարկելու վայոց ձոր այցելախ զբոսաշրջիկներին: Հեքիաթային է Ջերմուկի կիրճը՝ արագահոս գետով, բարձր քարափներով, խորհրդավոր քարանձավերով, ու այդ ամենի թագն ու պսակը կազմող […]

Learn more »

Սպիտակավոր սբ. Աստվածածին – Պռոշաբերդ

Վանքը գտնվում է Վերնաշենից մոտ 7 կմ. դեպի հյուսիս, մոտակա լեռնագագաթի հարավային լանջին, փոքրիկ ձորակի մեջ: Վանքը բաղկացած է մեկ եկեղեցուց և գավթից, պարսպապատ է, պարսպից ներս գտնվում են միաբանության բնակելի շենքերը և գերեզմանոցը: Արձանագրությունների մեջ վանքը կոչվում է Սպիտակավոր ս. Աստվածածնի անապատ, ս. Կարապետի անապատ, Անապատ ս. Գրիգորի: Քանդակների մեջ բնորոշ է դռան ճակատակալ […]

Learn more »