Ստելլա ուղի

Կարճ (մոտ 1,5 ժամ), բայց դժվարագնաց արշավ «ԼուսիՏուր»-ից դեպի հարավարևելյան ժայռը, որտեղ բնականորեն ձևավորվել են հետաքրքիր սյուներ : Ստելլա ուղին սկսում է համալիրի դիմացի ժայռից և ավարտվում այն ակոսով, որտեղից հյուսիս` համալիրն է երևում, իսկ հարավ` Եղեգիս գետի հովիտը: Ճանապարհը ընդամենը 0.6 կմ է, սակայն հարաբերական բարձրությունը 120 մ է: 2012 թ. օգոստոսի տվյալներով դեպի Ստելլա տանող արահետը մասամբ է մաքրված: Պատրաստ եղեք արշավի մի մասը անցնել քարակույտերի և թփերի միջով: Երբ անցնեք քարակույտերի միջով` կտեսնեք հինավուրց պատեր և բնակավայրերի հետքեր: Գագաթի մոտ` ձախ կողմում, կտեսնեք խաչը, իսկ աջ կողմում` սյուները:

*Տևողությունը` 1,5 ժամ: Հեռավորությունը` 0,6 կմ:
*Տեխնիկական դժվարությունը` 3/5, քարակույտերի, ժայռերի մագլցում :
*Ֆիզիկական դժվարությունը` 3/5, կարճ, մի փոքր մասը` գրեթե ուղղաձիգ:
*Ելակետ. «ԼուսիՏուր». N 39*52.776, E 045*25.946, 1712 մ. բարձրություն:
*Վերջնակետ. N 39*52.628, E 45*25.990, 1833մ բարձրություն: