Սմբատաբերդ — Ցախաց քար

Սմբատաբերդ հասնելու համար “ԼուսիՏուր”-ից թեքվեք դեպի Եղեգիս գյուղը: Ձեր ժամանակն ու ուժերը խնայելու համար, մեր մեքենան կտանի ձեզ մինչև Սմբատաբերդին մոտակա Եղեգիս կամ Արտաբույնք գյուղերից մեկը, որտեղից կարող եք մեկնարկել ձեր արշավը: Առաջին տարբերակ` Եղեգիս գյուղի վերջի աջակողմյան հողածածկ ճանապարհով բարձրացեք մինչև գյուղի վերջը, որտեղից հետիոտն արահետով բարձրացեք դեպի Սմբատաբերդ, որը մշտապես ձեր տեսադաշտում է: Երկրորդ տարբերակ` անցեք Արտաբույնք գյուղի միջով, հասեք գյուղի վերջնամաս, հատեք գետը փոքր երկաթյա կամուրջով և բարձրացեք լեռան հյուսիսային կողմով հողածածկ ճանապարհով: Այս տարբերակը ավելի մատչելի է, սակայն երկար է: Խորհուրդ ենք տալիս բերդի մոտ հասնել օգտվելով առաջին տարբերակից, իսկ երկրորդը ընտրել որպես հետադարձ ճանապարհ:
   Ցանկության դեպքում կարող եք երթուղին շարունակել դեպի Ցախաց քար վանական համալիր, որը տեսանելի է հանդիպակաց լեռնալանջին: Սմբատաբերդից իջնում եք հողածածկ ավտոճանապարհով, անընդհատ ընդունելով աջ ուղղություն: Հասնելով ընդարձակ բացատի` ճանապարհը շարունակեք լանջն իվեր: Սա միակ ճանապարհն է, որը ձեզ կտանի դեպի Ցախաց քար: Վերադարձեք միևնույն ճանապարհով: 

* Տևողությունը` դեպի Սմբատաբերդ Եղեգիս գյուղի կողմից` 1 ժամ; Արտաբույնք գյուղի կողմից` 1 ժամ 30 րոպե: Հեռավորությունը` Եղեգիսից դեպի Սմբատաբերդ` 2.7 կմ; Արտաբույնքից`3.6 կմ:
*Այլընտրանքային ուղղի. Արշավը կարճացնելու համար կարողեք այցելել միայն Սմբատաբերդ:
*Տեխնիկական դժվարությունը` 2/5, հողածածկ ճանապարհ, դեպի Ցախաց քար` լայն, հեշտ անցանելի, դեպի Սմբատաբերդ` մասամբ ուղղաձիգ արահետ:
*Ֆիզիկական դժվարությունը` 3/5:
*Սկզբնակետ. «ԼուսիՏուր». N 39*52.776, E 045*25.946; 1712մ բարձրություն:
*Բարձրության տատանումը. Եղեգիս` 1532մ, Սմբատաբերդ 1950մ, Արտաբույնք` 1502մ, Ցախաց քար` 2078մ, Արտաբույնք` 1502մ:
*Վերջնակետ. Ցախաց քար – N 39*53.419, E 045*21.231; 2078 մ բարձրություն:


Սմբատաբերդ 

Ցախաց քար