Հերմոնավանք — Հրեական գերեզմանանատուն — Զորաց եկեղեցի

 Տևողությունը` 8 ժամ: Հեռավորությունը` 12 կմ ճանապարհով, 3 կմ քայլարշավ:

Այս 6կմ երկարությամբ ուղին դեպի Եղեգիս գյուղ տանող ճանապարհին է: Ճանապարհի կեսին աջ կողմից կարող էք բարձրանալ Հերմոնավանք, որտեղից բացվում է Եղեգիսի հովտի ամբողջական տեսարանը: Սմբատ թագավորը այս վանքը օգտագործել է որպես դիտակետ և վարժարան: Իջնելով Հերմոնավանքից` Եղեգիս գյուղին չհասատած, գետի ափին Հրեական գերեզմանանատունն է: Եվ վերջապես կարող էք քայլել Զորաց վանք, ճանապարհին այցելելով ևս երկու եկեղեցիներ: Ցանկության դեպքում «ԼուսիՏուր»-ը կարող է տրամադրել Ձեզ իր վարձու մեքենաները: Մենք նաև կարող ենք արշավի ավարտին դիմավորել Ձեզ, եթե խուսափում էք 6կմ ոտքով քայլելուց: Խորհուրդ է տրվում հագնել արշավին համապատասխան կոշիկներ, երկար վարտիք` փշերից ու թփուտներից պաշտպանվելու համար:

Հերմոնավանք

Կարճ, միջին դժվարության վերելք դեպի 13-րդ դարի վանքի ավերակները: Հերմոնավանքի արահետը սկսվում է «Սիրանույշ» մանկական ճամբարի դիմացի ստորոտից, որը գտնվում է «ԼուսիՏուր»-ից 3կմ հեռավորության վրա: Արահետը մաքուր է և անցանելի մինչև վանքին հասնելը, որտեղ ներսի տարծքը ամբոջովին պատված է խոտածածկով: Պատրաստ եղեք 0,4կմ վերելքի դեպի վանքը, որը կտևի 30 րոպե, իսկ ճանապարհից գտնվում է 160մ հարաբերական բարձրության վրա: Երբ հասնեք եկեղեցուն, ուշադրություն դարձրեք խաչքարերի զարդաքանդակների բազմազանության վրա:

Տևողությունը` 1,5 ժամ, <<Սիրանույշ>> մանկական ճամբարի դիմացից:
Տեխնիկական դժվարությունը` 1/5, քարակույտերի, ժայռերի մագլցում:
Ֆիզիկական դժվարությունը` 2/5:
Սկզբնակետ. «ԼուսիՏուր». N 39*52.776, E 045*25.946; 1712մ բարձրություն:
<<Սիրանույշ>> մանկական ճամբար. N 39*52.314, E 45* 24.035; 1639մ բարձրություն:
Վերջնակետ. Հերմոնավանք` N 39* 52.513, E 45* 24.038; 1797մ բարձրություն:

 
Հրեական գերեզմանանատուն

Յուրօրինակ հնագիտական հուշարձան, որը հայտնաբերվել և վերականգնվել է 1996թ. Հայ Առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդ Աբրահամ եպս. Սկրտչյանի կողմից: Հրեական գերեզմանանատանը կան մի քանի տասնյակ տապանաքարեր` եբրայերեն և արամերեն արձանագրություններով, որոնք նախանշում են վաղուց մոռացված Եղեգիսի հրեական համայնքի գոյության մասին 13-14 րդ դարերում: Գերեզմանանատունը համարվում է պահպանվող հնագիտական վայր, որը գտնվում է. ճանապարհից` 200մ, «ԼուսիՏուր»-ից` 6կմ, իսկ Հերմոնավանքից` 3կմ հեռավորության վրա: Գերեզմանանատնից արահետը գետի ափով տանում է դեպի բացատը, որտեղ կան երեք ջրաղացներ, հանքային աղբյուրներ և խարույկ անելու վայրեր, որը շատ հարմար է պիկնիկի համար: Նաև գետում առաջացել են ավազաններ, որոնք շատ հարմար են լողալու համար:

Հրեական գերեզմանանատան տվյալները` N 39*52.135, E 45*21.747:

                                                                          

Զորաց եկեղեցի

Իր կառուցման ձևով սա հայ ճարտարապետության պատմության եզակի հուշարձաններից մեկն է, քանի որ առկա է միայն աբսիդի մասը: Զորաց եկեղեցին կառուցվել է այսպես, որպեսզի մարտերից առաջ ամբողջ զորքը կարողանա միաժամանակ աղոթել: Եկեղեցուն հասնելու համար անցեք Եղեգիս գյուղի միջով, որտեղ կտեսնեք դեպի եկեղեցի տանող ցուցանակը: Եկեղեցին գտնվում է հիմնական ճանապարհից 600մ դեպի գյուղի վերջը: Ճանապարհին ուշադրություն դարձրեք Սբ. Կարապետ եկեղեցուն: Փոքրիկ մատուռը, որը շատ սիրված է գյուղացիների կողմից, կառուցվել է վարպետ Մոմիկի կողմից, ով նաև կառուցել է Նորավանքը, Արենիի եկեղեցին և այլ շատ պատմամշակութային հուշարձաններ այս տարածքում:

Վերջնակետ: Զորաց եկեղեցի` N 39*52.310’ 45* 24.924’ E
Տեխնիկական դժվարությունը: 0/5:
Ֆիզիկական դժվարությունը: 1/5: