Արատեսի ջրվեժ

Արատեսի ջրվեժ ուղևորվելու համար «ԼուսիՏուր»-ի մուտքից թեքվեք դեպի ձախ, հասնելով եռակողմ խաչմերուկին, ասֆալտապատ ճանապարհով կրկին շարժվեք դեպի ձախ, մոտ 20 րոպե, մինչև հասնեք կամուրջ: Կամրջից դեպի աջ խորացող կիրճի մեջ Արատեսի ջրվեժն է` իր սառնորակ ջրով և բարձր թռիչքով: Ջրվեժը տեսանելի չէ կամրջից կամ ճանապարհից: Կողմնորոշվելուն կօգնի ջրվեժի աղմուկը: Ճանապարհից դեպի ջրվեժի սկզբնամաս հասնելու ամենակարճ ճանապարհը հետևյալն է` կամուրջ չհասած, աջ կողմում գտնվող բացատից իջեք նեղ ծառուղով` մոտ 50մ : Իսկ ջրվեժի ներքևի մասում հայտնվելու համար գոյություն ունի մեկ այլ ուղի, որը առաջինից ավելի երկար է և դժվարանցանելի, սակայն միևնույն ժամանակ հետաքրքիր է և էքստրեմալ: Այն հետևյալն է՝ անցեք վերոնշյալ կամուրջը և շարժվեք դեպի աջ, գտեք հարմար տեղանք և իջեք լեռն ի վար դեպի գետը, ապա շարժվեք գետի ափով, հոսանքին հակառակ: Որոշ ժամանակ անց կտեսնեք 1,5մ խորություն ունեցող լողավազան, որի մեջ կա երկաթե աստիճան: Բարձրացեք աստիճանով վեր, ապա անցնելով նեղ ժայռերի արանքով` կհասնեք ջրվեժին:

*Տևողությունը` 2 ժամ: Հեռավորությունը` 1.1կմ:
*Տեխնիկական դժվարությունը` 2/5, ասվալտապատ ճանապարհով վերելք, շատ հազվադեպ երթևեկություն:
*Ֆիզիկական դժվարությունը` 2/5:
*Ելակետ. «ԼուսիՏուր». N 39*52.776, E 045*25.946; 1712մ բարձրություն:
*Վերջնակետ. Արատեսի ջրվեժ – N 39*53.263, E 045*26.255; 1779 մ բարձրություն: